Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թշնամին փորձում է մեր բանակը ներսից քայքայել

Թշնամին փորձում է մեր բանակը ներսից քայքայել
23.03.2015 | 20:50

Վերջերս աղանդավորները լուռումունջ գնում են բանակ, բայց հետո տեղեկանում ենք սպանությունների, ինքնասպանությունների և սահմանն անցնելու մասին: Անցյալ տարի էլ մեկը իբրև մոլորվել էր, հետո առոք-փառոք վերադարձավ, ասես գործուղման էր գնացել: Բանակի և Ազգային անվտանգության ծառայությունները արդյոք ծանո՞թ են մեր զինծառայողների ու զինվորների կենսագրությանը. ա) մինչև բանակ զորակոչվելը ինչ հետաքրքրություններ են ունեցել նրանք, կրոնա-դավանանքային-աղանդավորական ինչ դաշտում են եղել, բ) արդյոք բարոյահոգեբանական համապատասխան և լիարժեք պատրաստում անցե՞լ են նրանք՝ մինչև սահմանապահ դիրքերում հայտնվելը, գ) բոլոր դեպքերում, պետք է պատասխանատվության կանչվեն սահմանն անցած զինվորի և, տվյալ դեպքում, փախուստի պատրաստվող զինվորի ծնողները: Իսկական հայ զինվորը չի կարող կյանքի ապահովություն փնտրել մի թշնամու մոտ, որը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այդ վարչական տարածքի այլ հայաբնակ վայրերում ու Արցախի տարածքում՝ Մարաղայում, Շահումյանում, Գետաշենում և այլուր բարբարոսաբար կոտորել է հայերին՝ մեր ու մանուկ հաշվի չառնելով, կացնով քնած հայ սպա է սպանել: Իսկ այս երիտասարդը վստահ է եղել, որ իրեն ընդունելու են պատշաճ վերաբերմունքով, դա պարզ երևում է... Սա կազմակերպված դավադրություն է: Այսօր բանակում զինվորների մեծ մասը հեռախոս -ֆեյսբուք- համացանց ունի, և բացառված չէ, որ դրանց հետ նաև դիվերսիոն կապեր են ստեղծում հակառակորդի համապատասխան ծառայությունները՝ խոստանալով ապահով կյանք և տեղափոխում երրորդ երկիր: Սա շատ վտանգավոր նախադեպ է: Մեր թշնամին փորձում է մեր բանակը ներսից քայքայել: Մենք իրավունք չունենք այս դիպվածին թեթև նայելու: Բանակի և Ազգային անվտանգության ծառայությունները պետք է շատ զգոն լինեն:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ